Ազգային ժողովը փոխնախագահներ է ընտրում
Այսօր՝ մայիսի 19-ին, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրում եմ նոր խորհրդարանի փոխանախագահներին:
Համաձայն կանոնակարգի` 6-րդ գումարման ԱԺ-ն ունենալու է 3 փոխնախագահ, որոնցից մեկը ընդդիմության ներկայացուցիչ է լինելու:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հայաստանի հանրապետական» կոսւակցությունն առաջադրել է Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները:
«Ծառուկյան» դաշինքը փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը: