Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը այլ ծրագրեր ունեն
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլև Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, և ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով։
Եթե ֆորս մաժորները բացառվեն, որևէ պատճառ չի մնա, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը սկսի գործել 2018թ․ ապրիլի 10-ից, որի դեպքում Միքայել Մելքումյանը ավտոմատ կերպով ԱԺ նախագահի տեղակալի աթոռը պետք է փոխանցի արդեն միակ ընդդիմադիր «Ելք» դաշինքին»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: