Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 17-ին, ժամը 19.10-ին, Երևանի Գայի պողոտայում 66-ամյա քաղաքացուհին «Հոնդա» մակնիշի ավտոբուսից իջնելիս վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել 23-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի թիվ 73/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, տեղափոխել իր տուն, այնուհետև՝ հիվանդանոց:
Կատարվում է քննություն: