ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Մայիսի 18-ին, ժամը 18:37-ից մինչև 19:02-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքից Վայոց Ձորի մարզի Ռինդ, Արենի, Գետափ, Աղավնաձոր և Մոզրով համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 986 կրակոց:
***
Մայիսի 18-ին, ժամը 17:18-ից մինչև 17:47-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 11 կայանքից Արարատի մարզի Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2120 կրակոց: