Ովքեր կլինեն Ազգային Ժողովի փոխնախագահները
Նոր խորհրդարանում փոխնախագահների պաշտոնին Հայաստանի հանրապետական կուսակցությունից առաջադրվել են Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը, իսկ «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:
«ՀՀԿ»-ից առաջադրված թեկնածուները ներկայացվել են «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից:
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուի ներկայացրել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: