Սելենա Գոմեսը ներկայացրել է նոր «Bad Liar» երգի տեսահոլովակը (լուսանկար, տեսանյութ)
Սելենա Գոմեսը 6 օր առաջ ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել «վատ սուտասանը» մակագրությամբ: Երկրպագուները հեշտությամբ կռահել էին, որ դա 24-ամյա երգչուհու նոր երգի վերնագիրը կարող է լինել:
Կեսգիշերին Սելենան թողարկել է տեսահոլովակը, սակայն այն կարող են տեսնել միայն «Spotify» կայքում գրացված օգտատերերը կամ «Gomez» սոցկայքում գրացվածները: