Այ դու հիմա քամի ես անում. Վարդան Ղուկասյանը՝ լրագրողին
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավոր Վարդան Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ դաշինքում կրքերը հանդարտվել են
«Ես զգում եմ, որ «Ծառուկյան» դաշինքում Չսպասեք, որ մանդատներից հրաժարվողներ կլինեն»,- ասաց Ղուկասյանը։
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Վարդան Ղուկասյանը նշեց. «Ես ինչքան որ քարոզարշավին մասնակցել եմ, տեսել եմ ու լսել, արդար ու թափանցիկ ընտրություն են անցել իմ հետ կապված»:
Վարդան Ղուկասյանը համարում է, որ «ընդդիմությունը իշխանության արմատներն ամրացնելու համար է»:
«Ընդիմություն ասելով՝ ես հասկանում եմ՝ քամին ծառին պետք է, որ արմատները ամրացնի։ Ընդիմությունը իշխանությանը պետք է, որ արմատները ամրացնի»,- ասաց Ղուկասյանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա հիմա քամի եք անում, որ ՀՀԿ-ն իր արմատները ամրացնի, Ղուկասյանը պատասխանեց. «Այ դու հիմա քամի ես անում»։
Հարցին, թե ինչո՞ւ որևէ հանձնաժողովում չի առաջադրվել՝ Ղուկասյանը պատասխանեց «Մի քիչ համբերեք կիմանաք։ Տեղական ինքնակառավարման մարմիններում հույս ունեմ որ կլինեմ»։