Արմեն Աշոտյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի
Արմեն Աշոտյանը խորհրդարանում կստանձնի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը: «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ: Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում որոշում է կայացվել Արմեն Աշոտյանին նշանակել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: