Բարսեղ Բեգլարյանին դատի են տվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերը այնքան էլ լավ չեն։ Վերջերս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել քաղաքացի Արմեն Խալաթյանը՝ պահանջելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ից տրամադրել չվճարած աշխատավարձը։
Տղեկացանք, որ Ա. Խալաթյանի ընդհանուր գումարի պահանջը կազմում է մոտ 1 միլիոն 620 հազար դրամ։ Հիշեցնենք, որ գործարարին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որը զբաղվում է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ և վաճառքով, նվազեցրել էր իր ներկրման ծավալները, դրա արդյունքում՝ նաև վճարված հարկերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: