Վենեսուելայում ցույցերի ժամանակ կրկին արյուն է թափվել
Վենեսուելայի արևմուտքումհակակառավարական ցույցերի ընթացքում ևս մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «НТВ»-ն:
Հաղորդվում է, որ ավելի վաղ այդտեղ երկրի իշխանությունները ցույցերը ճնշելու համար զորքեր էին ուղարկել:
Գործողությունում ներառված են ավելի քան 2000 գվարդիացի և հատուկ նշանակության 600 մարտիկ: Հանրապետության ղեկավարությունը նման որոշում է ընդունել բախումների սրացումից հետո, որոնցում մահացել են 2 մարդ և տուժել 20 ոստիկան: