«Google»-ը «Android»-ի նոր տարբերակ է ներկայացրել
«Android» օպերացիոն համակարգի նոր տարբերակը ներկայացվել է «Google I/O» ամենամյա համաժողովին, որը հեռարձակվել է «Google»-ի յութուբյան ալիքով:Այս մասին գրում է «Korrespondet.net»-ը:
Նշենք, որ օպերացիոն համակարգի նոր տարբերակում ստեղծողները մեծ ուշադրություն են դարձրել օպտիմալացմանը: Նոր գործառույթների շարքում կարելի է նշել «picture-in-picture»-ը, որը հնարավորություն է տալիս աշխատել միանգամից երկու ծրագրերի հետ:
Մշակված է ծանուցումների համակարգը և այժմ հասանելի է նրանց նախնական զննման գործառույթը` ծրագրի նշանի վրա երկար սեղմելու պարագայում:
Թողարկամ վերջնաժամկետը և նոր օպերացիոն համակարգի անվանում դեռևս հայտնի չեն: