Պատմության մեջ այս օրը. մայիսի 18
Դեքպեր և իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել պատմության մեջ այս օրը.
1799 թ. - մահացել է Պիեռ Բոմարշեն, ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս (ծն. 1732 թ.)։
1897 թ. - ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Կարեն Ջանիբեկյանի հայրը, Սոս Ջանիբեկյանի պապը (մահ. 1978 թ.)։
1897 թ. - ծնվել է Ֆրենկ Կապրան, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, ստացել է 3 Օսկար որպես լավագույն ռեժիսոր (մահ. 1991 թ.)։
1972 թ. - Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։
1977թ. - Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ հռչակվեց թանգարանների միջազգային օրը:
1980 թ. - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
1981 թ. - մահացել է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.)։
1992 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։