«Apple»-ը սկսել է Հնդկաստանում «iPhone»-ների արտադրությունը
«Apple» ընկերությունն արտադրել է «iPhone SE»-երի առաջին նմուշները հնդկական ձեռնարկությունում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Սմարթֆոնները հավաքվել են թայվանական «Wistron» ընկերության ձեռնարկությունում հնդկական Կարնատակա նահանգում: Առաջին սարքավորումները տեղի խանութներում կհայտնվեն արդեն այս ամիս:
Ինչպես նշում են վերլուծաբանները, այս իրադարձությունը շատ կարևոր է «Apple»-ի համար, քանի որ հնդկական շուկան չափազանց հեռանկարային է Կուպերտինոյի ընկերության համար: Մինչ «iPhone»-ների վաճառքի գլոբալ աճը չի գերազանցում 3 տոկոսը, Հնդկաստանում այդ ցուցանիշը 2016 թվականին հասել է 18 տոկոսի:
Հնդկական «iPhone Se»-ի գինը դեռևս անհայտ է մնում: Որպես կանոն այդ մոդելը վաճառվել է 399 դոլարով, սակայն տեղի իշխանությունները հույս ունեն, որ «Apple»-ը զիջումների կգնա և կիջեցնի սարքավորման գինը 100 դոլարով: