Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են. ճանապարհը երկկողմանի բաց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների
կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին՝ ժամը 16:30- ի
դրությամբ, Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության
ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն
ամբողջությամբ վերացվել են։
Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային
բոլոր միջոցների համար։