Ինչո՞ւ է Ճապոնիայի արքայադուստրը հրաժարվել իր տիտղոսից (լուսանկարներ)
Ճապոնիայի արքայադուստրը զոհաբերել է իր տիտղոսը հանուն զբոսաշրջության ոլորտում աշխատողի: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Կայսեր թոռնուհին ամուսնացել է իր նախկին համակուրսեցու հետ, ում հետ շփվում էր ավելի քան 5 տարի:
Կոմուրոն եղել է արքայադուստր Մակոյի համակուրսեցին Միջազգային քրիստոնեական համալսարանում: 5 տարի առաջ նրանք ծանոթացել են Տոկիոյի ռեստորաններից մեկում՝ երեկույթի ժամանակ:
Շուտ ամուսնանալով՝ 25-ամյա Մակոն զրկվել է պալատի արքայադուստրը լինելու իրավունքից:
Արքայադուստր Մակոն վաղուց էր հրաժարվել գահից և իրեն նվիրել էր արվեստին: Նա սովորել է Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանում, ստացել է մագիստրոսի աստիճան: Հիմա նա աշխատում է Տոկիոյի թանգարանում ՝ որպես գիտաշխատող: