«Apple»-ի նոր գյուտը՝ պիցցայի տուփ
«Apple» ընկերությունը մշակել և պատենտավորել է պիցցայի համար նախատեսված սեփական տուփը: Այս մասին պատմել է «Wired»-ի լրագրողը, ով այցելել է ընկերության նոր մասնաշենք: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ տուփը ստեղծվել է, որպեսզի աշխատակիցները կարողանան ճաշարանից պիցցա վերցնել, թխվածքաբլիթ կամ այլ մթերք և այն տանել իրենց աշխատասենյակ: Կափարիչի վրա 8 օդափոխիչ անցք կա, որպեսզի կանխարգելվի խոնավությունը:
«Business Insider»-ը նշում է, որ պիցցայի տուփի գրանցման հայտը տրվել էր դեռևս 2010 թվականին, սակայն տուփը ցուցադրել են միայն այժմ: Ստեղծման գործընթացին մասնակցել է «Apple Park» սրճարանի ղեկավար Ֆրանչեսկո Լոնգոնին:
Նախորդ տարվա սեպտեմբերին էլ ընկերությունը պատենտավորել էր սովորական թղթե փաթեթ՝ ճկուն բռնելու հարմարանքով: Ընկերությունում այն որակում են որպես սովորական «պայուսակի» գյուտ: Ի դեպ, այն էկոլոգիական է: