Այսօր այս պաշտոնին իմ վերջին աշխատանքային օրն է. Արման Սաղաթելյան (լուսանկար)
Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երբ ու եթե ծերանամ՝ մի օր գալու եմ նստեմ Ռադիոտան պուրակում, լսեմ արձանից հնչող երգերը մեր քաղաքի մասին, եթե թողնեն՝ բակ էլ կմտնեմ տեսնեմ պոպոքի ծառս ոնց ա, ու կհպարտանամ, որ այս ամենը ծնվելուց եղել եմ գործադիր մանկաբարձը և«Հ»-ի պոչիկը։
Շնորհակալ եմ բոլորին, ում հետ անցա ինձ համար շատ հագեցած ու արդյունավետ այս 15 ամսվա ճանապարհը՝ իր բոլոր բարդություններով ու ձեռքբերումներով: Այսօր այս պաշտոնին իմ վերջին աշխատանքային օրն է»։
Նշենք, որ Արման Սաղաթելյանը 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր է և իր աշխատանքը կշարունակի խորհրդարանում, որի առաջին նիստը գումարվելու է մայիսի 18-ին: