Վարչապետը պաշտոնից ազատել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին
ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին։
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: