Զարուհի Փոստանջյանը սրանով հետագա իր քաղաքական քայլերի համար փորձում է «լեգիտիմություն ստանալ»
«Երկիր Ծիրանականները» որոշել են դիմել ԿԸՀ ընտրությունները չեղարկելու ու ոչ լեգիտիմ ճանաչելու համար։ Մինչ բուն ասելիքին անցնելը հիշեցնենք մեկ դեպք,երբ ԱԺ ընտրությունները Սահմանադրական դատարանում բողոքարկում էր նաև Կոնգրես -ՀԺԿ դաշինքը,և ինչպես սպասվում էր,Սահմանդրական դատարանը մերժեց այն։ Մերժեց ոչ միայն այն պատճառով,որ ընտրությունները օրինական էին ու անցել էին հիմնականում հանդարտ ու օրինական ճանապարհով,այլ պարզապես Կոնգրեսի բերած փաստերը համոզիչ չէին եղել։
Հիմա դառաննք Ծիրանականներին։ Բնականաբար իրենք էլ գիտեն որ ԿԸՀ-ն ՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժելու է դիմումն ու չի բավարարելու հայցը։ Հետևաբար հարց է առաջանում,ինչու են դիմում այդ մարմնին։ Եթե զուտ պրոտոկալյին արարողակարգն է պատճառը,ապա ԿԸՀ աշխատակիցները չեն ալարի իհարկե ու նորից կհավաքվեն ու կմերժեն դիմումը։ Որևէ բարդություն դա իրենից չի ներայացնում։ Սակայն Զարուհի Փոստանջյանը,ով շատ հաճախ համարվում է«Սասնա Ծռեր» զինված խմբի քաղաքական խոսափողը,սրանով ոնց որ թե հետագա իր քաղաքական քայլերի համարա փորձում է «լեգիտիմություն ստանալ»։
Հիմա կարող է հարց առաջանալ,թե լավ,եթե ոչ մի հնարավորություն չկա իշխանությանը հաղթելու,ապա մնացած գործողությունները մի թե արդարացված չեն։ միանշանակա ոչ։ որովհետև նախ պիտի հարցնել,իսկ Զարուհին ու իր կուսակիցները արել են ամեն հնարավորը ընտրություններում վերահսկելու ընտրական գործընթացը։ Ունեցել են բոլոր ընտրատեղամասերում վստահված անձիք,որոնք ունակ կլինեին վերահսկել ընտրությունները թե ոչ։ Այս հարցի պատախանը նույնպես միանշանակ է։ Ոչ։
Դրա մասին բարձրայնել է օրինակ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց,որ հենց «Ելք»-ն է պահել մյուս ըննդիամդիր գործընկերոջ ձայները ընտրատեղամասերում։ ու դա ճիշտ է։ Այսինքն նորից գալիս ենք ու հին կոտրած տաշտակի առաջ կանգնում,երբ ըննդիմությունը իր պարտականությունները դեռ չկատարած մեղքը բարդում է իշխանության վրա ու հերթական ղալմաղալի բարձրացման համար հող նախապատարստում։ Մնում է միայն զարմանալ իշխանության անգործության վրա,որովհետև քթների տակ մի նոր տեռորի ակտ է նախապատրաստվում։
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: