Խոշոր ավտովթար Թալինում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. «Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 NR 477 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 29 ՏՏ 420 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն»։
Մանրամասները՝ այստեղ: