Թշնամու դեմ մարտնչելն իրավունք չի վերապահում իմ երկիրը ներսից քանդելու համար
Մեկ-մեկ կարդում ես այնպիսի մեկնաբանություններ ու գրառումներ, ուղղակի ապշում ես կարկառուն մտածողների իբր տրամաբանական, փոխկապակցված մտքերից:
Բաաա գիտեք «Սասնա ծռերից» այսինչը թշնամու դեմ մարտնչել է, բա գիտեք արյուն է թափել....
Թշնամու դեմ մարտնչելն իրավունք չի վերապահում իմ երկիրը ապակայունացնելու, իմ ծառայակիցների կյանքը խլելու, նրանց բալեքին որբացնելու, իմ ու իմ բալեքի հայրենիքը քանդելու, նրանց քունն ու հանգիստը խախտելու համար:
Մինչև հիմա աչքիս առաջ են Տեփանոսյանի փոքրիկ բալիկի թաթիկները, որ դրել էր իրեն գրկած տատիկի ուսին, անմեղ աչուկները, որ նայում էին իրենց տուն այցելած ոստիկաններին: Այդ աչուկները կարծես մեզանից աղերսում էին, որ հետ բերենք իր հայրիկին, ով նրա ամենակայուն հենարանն է:
Դե՛, հայրենիքի մարտիկներ, հետ բերեք անմեղ տղերքին ու հանձնեք իրենց բալեքին:
Մնացական Բիչախչյան. Ֆեյսբուք