Միշել Տեր-Զաքարյանը կարող է գլխավորել ֆրանսիական «Մոնպելիե»-ն
Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելիե»-ն: Թիմը հաջորդ մրցաշրջանում Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել: Այս մասին գրում է «RMC Sport»-ը:
Ինչպես հաղորդվում է, «Մոնպելիե»-ն արդեն սկսել է բանակցություններ վարել Միշել Տեր-Զաքարյանի հետ: Ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպանին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:
Միշել Տեր-Զաքարյանը «Ռեյմս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում չկարողացավ թիմին ուժեղագույնների խումբ վերադարձնել, իսկ «Մոնպելիե»-ն արդեն ապահովել է այդ ուղեգիրը: