Երևան, 17.Ապրիլ.2024, 00:00 |
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքն... Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական մի... Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հա... Թբիլիսիի խորհրդարանի տարածքում իրավիճակը լարվ... Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածո... Սամվել Վարդանյանի հետ կատարվածը խոշտանգում է,... Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնա... «Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Կատարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նշելով, որ ուրախ է Կատարի Պետությունում նորակազմ, փոքրաթիվ, բայց ամրակուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ ապրելով և արարելով Կատարում, հայկական համայնքն իր ներդրումն է բերում այդ երկրի զարգացման գործին՝ փորձելով պահպանել հայկականությունն ու հայեցի ոգին: Այս գործում, Նախագահ Սարգսյանը կարևորել է «Մեսրոպյան» մեկօրյա վարժարանի դերակատարությունը:

Նման պայմաններում, ըստ Նախագահի, նորովի է արժևորվում Ծոցի արաբական երկրներում հայկական համայնքների գոյությունն ու բարգավաճումը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ, և տեղի հայկական համայնքի աջակցությամբ պետք է ջանքեր գործադրել նոր բովանդակություն հաղորդելու այդ հարաբերություններին:

Իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները և կարգավորման գործընթացում ներկայումս առկա մտահոգությունները: «Այսօր էլ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ գնահատելով խաղաղության արժեքը, մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդարացի պահանջին, ինչպես դա արել ենք քառորդ դար առաջ, ինչպես դա արեցինք անցյալ տարվա ապրիլին»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Վստահ եմ՝ բոլորդ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ոգևորվելով մեր յուրաքանչյուր ձեռքբերումով և տխրելով մեր ձախողումների համար: Եվ այսօր կարծում եմ՝ բոլորդ հպարտ եք, որ տևական ժամանակ մեր երկրում իրականացվող բարեփոխումները տվեցին իրենց սպասված արդյունքը: Խոսքս, իհարկե, վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է, որ արժանացան բոլոր միջազգային կառույցների դրական գնահատականին:

Բայց սա ամենևին էլ վերջակետ չէ: Ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, սա մի նոր սկիզբ է, որ ավելի պարտավորեցնող է: Մենք նոր եռանդով ենք լծվելու մեր երկրում բարեփոխումների իրականացմանը՝ այս գործընթացում ապավինելով նաև ձեր ներուժին, ձեր իմացությանը, ձեր տաղանդին: Չէ՞ որ մեր նպատակը նույնն է՝ հզոր և կայուն Հայաստան ունենալը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ հայ ժողովրդի հարատևման ու զարգացման կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է:

Ուրեմն, եկե՛ք մեր բոլոր ջանքերը, ուժն ու եռանդը, կարողություններն ու տաղանդը ներդնենք զարգացնելու և հզորացնելու Հայոց պետությունը՝ ոչ միայն հայ մնալով ու գալիք սերունդներին հայ դաստիարակելով, ոչ միայն ազգանվեր ու հայանպաստ գործունեություն ծավալելով, այլև տնտեսական ծրագրեր նախաձեռնելով և իրականացնելով՝ նույնիսկ առօրեական ծրագրեր, նույնիսկ փոքրիկ ծրագրեր:

Եկե՛ք միասին հարթենք հայ ժողովրդի հավերժության ուղին»,-Կատարի հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

դիտվել է 686 անգամ
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքն... Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական մի... Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հա... Թբիլիսիի խորհրդարանի տարածքում իրավիճակը լարվ... Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածո... Սամվել Վարդանյանի հետ կատարվածը խոշտանգում է,... Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնա... «Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan