Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Ելք» դաշինքն ունի կայուն ընտրազանգված. Նիկոլայ Բաղդասարյան
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններին «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը` 70 731 քվե:
Գրեթե նույն քանակի ձայն էր ստացել «Ելք» դաշինքը Երեւանում ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է «Ելք» դաշինքն ունի կայուն ընտրազանգված: «Ելք» դաշինքը ձեռնարկեց քայլեր՝ կանխարգելու ընտրակաշառքի բաժանումը, որի վերաբերյալ ձեռք են բերվել ապացույցներ: «Ելք» դաշինքին հաջողվեց բոլոր ընտրատեղամասերում ունենալ վստահված անձ եւ ընտրության հաշվարկները կատարել on-line ռեժիմով: «Ելք» դաշինքը պետք է շարունակի իր աշխատանքներն արդեն ՀՀ ԱԺ, Երեւանի քաղաքապետարանում եւ ավելացնի իր ընտրազանգվածը, ինչի հնարավորությունն այսօր առկա է»: