ԿԸՀ-ն հայտնել է 402 տեղամասերի արդյունքները
Երևանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկը մոտենում է ավարտին։ Ժամը 1։30-ի դրությամբ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 81 տոկոսը։ ՀՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 71․05 տոկոսը (198392)։
Երկրորդ տեղում «Ելք» ընդդիմադիր դաշինքն է 21․13 տոկոսով (58996)։ «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը ստանում է ձայների 7․78 տոկոսը (21837։