Մենք երբեք նորմալ երկիր չենք ունենա
Մի բան ասեմ՝ Զարուհու աղջիկը շատ սիրուն է։
Նիկոլին պիտի ազգովի ուղարկենք հանգստանալու։
Տարոնը էլի հաղթեց, բայց զատո ինքն էլ գիտի, որ Տարոն անձը չի հաղթել։
Մենք շարունակելու ենք ունենալ Երևան, որտեղ տարեկան 200 միլիոն դրամ է տրվում թափառող շներին պակասեցնելու համար, բայց իրանք, դեռ, մարդկանցից շատ են։
Էլի մենակ Ավանը ու Կենտրոնն են ասֆալտապատվելու։
Հանրապետականը լիքը մարդկանց պարտք ու պարտական մնաց: Վստահ եղեք, որ լավություն անելուց սաղս բողոքելու ենք, քանի որ էդ «լավությունները» մեր վրա են թանկ նստում։
Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն։
Մենք երբեք նորմալ երկիր չենք ունենա։
Ու ինչպես Նիկոլը ասում է՝ մարդիկ ձայնը տվել են հանրապետականին, ու անկախ նրանից, թե ինչպես են տվել, դա նրանք արել են, թող վայելեն:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք