«iPhone 8»-ը կդառնա «Apple»-ի ամենաթանկ մոդելը
Ութերորդ սերնդի «iPhone»-ն անվանում են ամերիկյան ընկերության ողջ պատմության ամենաթանկարժեք մոդելրը: «Goldman Sachs»-ի փորձագետ Սիմոն Յանկովսկու գնահատականով՝ իր հավաքածուի հետ միասին սմարթֆոնը կարժենք նվազագույնը 1000 դոլար: Այս մասին գրումէ 360tv.ru-ն:
Առաջին հայացքից՝ նման գինը բարձրացված է թվում, սակայն նոր սմարթֆոնի հայտարարված բնութագրիչները պետք է արդարացնեն այն: «iPhone 8»-ը կտարբերվի ընկերության այլ մոդելներից իր նոր դիզայնով, մեծ դիսփլեյով և բազմաթիվ նոր հնարավորություններով:
Ինչպես պարզաբանվում է, 1000 դոլար ստիպված են գնորդները տալ 128 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար իսկ ավելի մեծ հիշողություն ունեցող սմարթֆոնի համար կվճարեն 1099 դոլար:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել նոր «iPhone»-ի թողարկումը հետաձգելու մասին: