Բռնության ենթարկված դիտորդը մեջքի ցավի պատճառով չի կարողանում դիտարկել քվեարկության ընթացքը
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վարտգեզ Գասպարին շարունակում է պառկած մնալ 9/22 և 9/23 ընտրատեղամասերի հարակից տարածքում:
Ժամեր առաջ ՀՀԿ վստահված անձի կողմից մեջքին ստացված հարվածի պատճառով Գասպարին ի վիճակի չի եղել շարունակել դիտորդական առաքելությունը ընտրատեղամասի ներսում:
Նա հայտարարում է, որ պատրաստվում է պառկած մնալ մինչև քվեարկության ավարտը: