Ժամը 11:00-ի դրությամբ՝ Երևանում քվեարկել է ընտրողների 11,19 տոկոսը
Առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ Ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 11.19 տոկոսը:
Նշենք, որ Երևանում ընտրելու իրավունք ունի 842 հազար 147 մարդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 11-ի դրությամբ քվեարկել է 94 հազար 256 ընտրող: