Ցերեկը շփման գծում լարված էր. Վիգեն Սարգսյան
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարը, ով ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ, լրագրողների հետ զրույցում խոսեց նաև գիշերը շփման գծում տիրող իրավիճակի մասին:
«Գիշերը շփման գծում հանգիստ է անցել, բայց երեկ ցերեկը լարված էր: Մեր զինված ուժերը համապատասխան քայլերեն ձեռնարկել և իրենց առջև դրված խնդիրը լավ են կատարում: Այս պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասաց նախարարը: