Վենեսուելան տարեց մարդիկ դուրս են եկել փողոցներ` ի նշան բողոքի
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հազարավոր տարեց մարդիկ դուրս են եկել փողոցներ` ի նշան իշխանությունների գործողությունների և տնտեսական ճգնաժամի խորացման դեմ բողոքի: Այդ մասին գրում է Газета-ն` հղում տալով «BBC»-ին:
Ցուցարարնեի դեմ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, նաև արգելափակել կենտրոնական փողոցի մուտքը:
Նշվում է, որ ցուցարարները բռնություն են ցուցաբերել և պահանջել հարգանք իրենց նկատմամբ:
Վենեսուելայում այսօր առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, այդ թվում ` դեղորայքի: Ծերերը հատկապես բողոքել են առողջապահական համակարգի ճգնաժամի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել էր, որ Վենեսուելայի առողջապահության նախարարի պատճառով ավելացել է հիվանդացության և մահացության ցուցանիշը: