Մաքսիմ Շևչենկոն հայտարարել է, որ հայերը իրավունք չունեն ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանել
Մաքսիմ Շևչենկոն հայտարարել է, որ հայերը իրավունք չունեն ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանել «բեսմերտնիյ պոլկ»-ի ժամանակ ու Ղարաբաղյան պատերազմի զոհված մասնակիցների նկարներ բարձրացնել այդ միջոցառմանը: Նա դա համարել է վիրավորանք, ուղղված «բեսմերտնիյ պոլկի» գաղափարին ու ընդհանրապես սովետական զոհված զինվորների հիշատակին:
Դրանից հետո որոշ հայ «ռազմահայրենասերներ» խիստ վրդովվել են, ու բողոքելով «ծախու» Շևչենկոյից` փրփուրները բերաններին, անվերջ ապացուցում են, որ արցախցիները շատ մեծ վաստակ են ունեցել, իրենց բառերով ասած, Հայրենական մեծ պատերազմի (թէ ինչու՞ է այդ պատերազմը հայերի համար հայրենական, ոչ ոգ չգիտի) հաղթանակի գործում, և որ «բեսմերտնիյ պոլկի» ժամանակ Արցախի դրոշը նույնպես իրավունք ունի ծածանվելու մյուս դրոշների հետ միասին: Իսկ Արցախյան ազատամարտի զոհված հերոսների նկարները նույնպես պիտի այնտեղ լինեն, քանի որ հայերը Հարավային Կովկասում ռուսների միակ դաշնակիցն են ու էլի այսպիսի ապուշություններ:
Արա, այ անմեղսունակներ, դուք վերջը ե՞րբ եք հասկանալու, որ «բեսմերտնիյ պոլկ» կոչված թատրոնը ընդհանրապես ոչ մի կապ չունի Երկրորդ Աշխարհամարտում զոհված սովետական զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հետ, որ այդ թատրոնը պուտինյան հանցագործ ռեժիմի մեծապետական ու շովինիստական կեղտոտ քարոզչության մի բաղադրիչն է ընդամենը, ու որ Պուտինն իր հանցագործ խունտայի հետ միասին խորապես թքած ունի Երկրորդ Աշխարհամարտում զոհված սովետական զինվորների հիշատակի վրա էլ, ողջ մնացած վետերանների վրա էլ, և, որը որ ամենակարևորն է, այդ հաղթանակում արցախցիների մեծ ներդրում ունենալու կամ չունենալու վրա էլ:
Ե՞րբ կլինի, որ դուք վերջապես հասունանաք ու հասկանաք, որ ռուսական մեծապետական պլանների մեջ Հայաստանի պետականություը ու հայկական ինքնությունը պահպանած ազգությունը միայն խանգարող հանգամանքներ են, որոնք պիտի լիկվիդացվեն, դադարեք վերջապես ռուսների զահլեն տանել ձեր ապուշություններով, տարածաշրջանում իրենց միակ դաշնակիցը լինելու ձեր զառանցանքներով. նրանց համար հայությունը միայն ենթակա տարր է, իսկ ենթակաների հետ չեն դաշնակցում, ենթականերին միայն օգտագործում են ըստ հայեցողության ու վերջ:
Թորոս Ալեքսանյան. Ֆեյսբուք: