Հիշում ե՞ք տենց դեպք, որ համաշխարհային մակարդակի երաժիշտ գա Հայաստան ու համերգը չեղյալ համարվի
Հիշո՞ւմ եք տենց դեպք, որ համաշխարհային մակարդակի երաժիշտ գա Հայաստան, ու համերգը չեղյալ համարվի: Ես չեմ հիշում: Էլ Ջերո, Ջորջ Բենսոն, Հերբի Հենքոք, Բեթ Հարթ, Դիդի Բրիջուոթեր: Առաջիկայում սպասում են Ավիշայ Կոհենի ու Մարկուս Միլերի համերգները ու վստահ եմ, որ հրաշք է լինելու:
Կյանքումս մի անգամ եմ ռսի համերգ գնացել, այսինքն տարել են, որովհետև դպրոցական երեխա էի, էն էլ էլի իմ բախտից չեղյալ հայտարարվեց, ով ասես երգեց, բացի Ալլա Պուգաչովայից: Երևի լակել քնել էր:
Ասածս ինչ է.
Կազմակերպիչների հետ չեմ կապում բացարձակ: Ինչի՞ վերը նշված երաժիշտների դեպքում կիքսեր չեղան: Որովհետև մակարդակ դեմքեր էին, ոչ թե ռուս չնթռլոներ, ովքեր իրենց դրել են (կներեք, ստեղ մեղմ հայհոյանք կա) պի*դ*ցի տեղը, բայց խ*յնյա էլ չկան: Մեկը լակում ա՝ չի երգում, մեկը՝ ուռում ա՝ չի երգում, մեկը՝ ֆանագրամա չկա, հո խայտառակ չի՞ լինելու, մեկին էլ վերջի պահին հոնորարը ձեռ չի տալիս:
Հիմա ինչի՞ են բորոբոքվել, որ համերգ չեղավ: Հասնում ա, չնթռլոների համար ձեզ կոտորեք ու Քցվեք:
Այսքանը:
Գայանե Խաչատրյան. Ֆեյսբուք: