Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: