«ԻՊ»-ը զրկվել է ռազմավարական կարևոր ավիաբազայից
Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի զինծառայողները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրել են Հալեպ նահանգի արևելքում գտնվող Ջիրահ ռազմավարական բազան: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «AMN»-ին:
Ինչպես հաղորդվում է, հարձակումը սկսվել էր դեռևս շաբաթվա սկզբից: Սկզբից ազատագրվել են մոտակա գյուղերը, որոնք ռազմավարական օբյեկտին մոտ են եղել: Արդյունքում ծայրահեղականները շրջափակվել են, ինչն էլ բերել է հարձակման ելքի որոշմանը:
Մարտիկները պաշտպանվել են իրենց համար սովորական և ստանդարտ մեթոդներով: Նրանք հարձակվողների վրա ականապատված մեքենաներ են ուղարկել, ինչի պատճառով սիրիական բանակը մեծ կորուստներ է ունեցել, սակայն, այնուամենայնիվ, ավիաբազան ազատագրվել է: