Ահաբեկիչները Թուրքիա-Սիրիա սահմանին կախել են ՌԴ դրոշը
Սիրիաի Հալեպ նահանգի հյուսիսային հատվածում՝ Սիրիա-Թուրքիա սահմանից ոչ հեռու ընկած տարածքում, ահաբեկիչները ծածանել են Ռուսաստանի և Սիրիայի դրոշները: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաալիքը՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
«Ահաբեկիչները տեղադրել են Ռուսաստանի դրոշը թուրք-սիրիական սահմանին». այսպիսի վերնագիր ունի թուրքական գործակալության հոդվածը:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչների նման արարքի նպատակը թուրքական ռազմաօդային ուժերի հարվածներից և զինված ընդդիմության հարձակումներից խուսափելն է:
Ինչպես հաղորդվում է, դրոշները տեղադրված են Աֆրին շրջանի տարբեր կետերում, որոնք վերահսկում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները: Ավելի վաղ ահաբեկիչները կախել էին ԱՄՆ-ի դրոշը Սիրիայում մարտիկների շտաբի մոտ: