ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան Սիրիայում խաղաղ բնակիչների է սպանել
ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում առնվազն 5 խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին գրում է «RNS»-ը՝ հղում տալով «Al Jazeera» հեռուստաընկերության թվիթթերյան հաղորդագրությանը:
Համաձայն հեռուստաընկերության տվյալների՝ կոալիցիայի հարվածը հասցվել է Էր-Քուրիա քաղաքում՝ Դեյր-էզ-Զոր քաղաքի մոտակայքում:
Թե կոնկրետ ում են զորքերը հարված հասցրել, հեռուստաընկերությունը չի մանրամասնել:
Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, ամերիկյան զորքերը հարված էին հասցրել Շայրաթի ավիաբազային: Ամերիկյան զորքերի հարվածների թիրախը ինքնաթիռների կայանման վայրերը և վառելիքի լիցքավորման համալիրներն էին: Հարվածը հասցվել է որպես Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման դեմ ուղղված միջոցառում: ԱՄՆ-ի կառավարության կարծիքով՝ այն իրականացվել է հենց Շայրաթի ավիաբազայից: