Այսօր լռության օր է
Վաղը՝ մայիսի 14-ին, մայրաքաղաքում անցկացվելու են Երևանի ավագանու ընտրություններ: Այս կապակցությամբ ընտրության նախորդող, այսինքն այս օրը՝ մայիսի 13-ը, լռության օր է:
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ այսօր արգելվում է նախընտրական որևէ քարոզչություն իրականացնել:
Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական պայքարին մասնակցում է երեք ուժ՝ «Ելք» դաշինքը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «ՀՀԿ» կուսակցությունը, որոնցից քաղաքապետի թեկնածու են առաջադրվել համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանն ու Տարոն Մարգարյանը:
Ավագանու ընտրությունները կանցկացվեն թվով 474 տեղամասերում, իսկ ընթացքին կհետևեն17 տեղական հասարակական կազմակերպության շուրջ 5 138 դիտորդ: