Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն. Անահիտ Բախշյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակից, այժմ «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Զարուհի Փոստանջյան-Պետրոս Ղազարյան միջադեպին, ասաց. «Տգեղ է: Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ լրագրողները պիտի շատ հանդուրժող և ամեն պարագայում ճիշտ բառը գտնող լինեն: Ինքն իրեն է վնասում միայն»:
Դիտարկմանը, թե կարծում է Զարուհի Փոստանջյանը ավելի զուսպ պիտի լինի, նախկին կուսակիցն ասաց. «Ես չգիտեմ, ինքն է որոշում: Ինքն է իր ամեն ինչի տերը, բայց իմ կարծիքով, քաղաքական գործիչը պիտի շատ հավասարակշռված լինի և կանխատեսելի իր խոսքի և վարքի մեջ:
Ընդհանրապես հրապարակային ոչ բարեհնչյուն բառեր օգտագործելը սիրուն չի»: Հիշեցնենք, որ օրերս «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել, սակայն «Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան վիրավորել է և առաջարկել «մաքրել տարածքը»»։
Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում: