Այս շենքը մենք պետք է վերացնենք և այստեղ հիմնադրենք թանգարան. «Երկիր Ծիրանին» ԱԱԾ շենքի դիմաց է. News.am
«News.am»-ը գրում է. Երևանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության երթը:
Երթի մասնակիցները «Երկիր Ծիրանի», «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք միասին ենք ազատագրելու մեր երկիրը» վանկարկումներով Երևանի Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Նալբանդյան փողոց: Երթի մասնակիցներն այս պահին Ազգային անվտանգության շենքի դիմաց են:
«Սա այն տեղն է, որտեղ մարդկանց պահում են, հետապնդում են նրանց նկատմամբ իրականացնում: Այս շենքը մենք պետք է վերացնենք և այստեղ հիմնադրենք թանգարան, որպեսզի բռնությունների, կտտանքներ, հետապնդումները Հայաստանում չգործի: Հայաստանում այս պահին 22 հազար ոստիկան կա, մինչդեռ մեր սահմանները պաշտպանում են 20-ամյա մեր զավակները, նրանք ոչ թե մեր իրավունքները պետք է սահմանափակեն, այլ պետք է գտվեն առաջին գծում»,-ԱԱԾ շենքի դիմաց ասաց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները` այստեղ.