Կարիճ՝ «United Airlines»-ի ինքնաթիռում. ուղևորները տարհանվել են
«United Airlines» ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներին, որը պատրաստվում էր ամերիկյան Հյուսթոնից Էկվադորի մայրաքաղաք Կիտո ուղևորվել, տարհանել են ինքնաթիռում հայտնաբերված կարիճի պատճառով: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «MarketWatch»-ին:
Կարիճին նկատել են ուղևորներից մեկի հագուստի վրա, որից հետո ինքնաթիռը վերադարձել է թռիչքի գոտի: Ինչպես պարզվել է, կարիճը չի հասցրել խայթել մարդուն:
Ուղևորները ստիպված են եղել սպասել մեկ այլ ինքնաթիռի, որի պատճառով չվերթը հետաձգվել է: Ընկերության ներկայացուցիչներն ընդգծում են, որ ուղևորներին ապահովել են անվճար սնունդով սպասելու ընթացքում:
Սա արդեն վերջին ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է՝ կապված կարիճի հետ, «United»-ի ինքնաթիռներում: Ապրիլին թունավոր կարիճը խայթել էր բիզնես-կլասի ուղևորներից մեկին: