Հյուսիսային Կորեան իր տարածքում ձերբակալված ամերիկացիներին անողոքաբար պատժելու իրավունք ունի
Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրավունք ունեն անողոքաբար պատժել իրենց երկրում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ հղում տալով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների՝ ամերիկյան ԶԼՄ-ները Հյուսիսային Կորեայի տարածքում երկու ամերիկացիների ձերբակալությունը որպես աճուրդ են ներկայացնում, ինչը «տգիտություն է»:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներում կհրապարակվեն Հյուսիսային Կորեայում 4 ամերիկացիների ձերբակալության պատճառները: