Երևան, 27.Հունիս.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ավազակային հարձակում՝ Արագածոտնում. հարուցվել... Գումարտակային մարտավարական զորավարժություն՝ Ա... Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է... Նյու Յորքում 14-ամյա աղջիկը դուրս է սահել գոր... Հայաստանի ԱԳՆ-ն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հ... Գիտնականները բացատրել են ԽՍՀՄ-ի շփոթություն ա... Սպասենք պարսիկների կողմից առաջին քայլին Վթարային ջրանջատում Սիսիանում Չինացի երեխան համառորեն պայքարում է քնի դեմ. ... Վրաստան-ԵՏՄ ճանապարհն անցնում է Հայաստանով Արտակարգ դեպք Եղեգնաձորում. 65-ամյա կինը բենզ... Ավտրալիայում Ջոնի Դեփին նոր մեղադրանք են առաջ... Սպանություն Մարտունիում. նոր մանրամասներ (տես... Աշխարհի թոփ 5 առեղծվածային մարդիկ (տեսանյութ) Անձնագրային որ գործողության դեպքում է վճարն ը... Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի ... Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակություն... «Ռազմական կանացի» Մելանյա Թրամփի նոր կերպարը՝... Իսրայելի ցինիկ վերաբերմունքը Հայաստանի նկատմա... Փոքրիկ տղան իր չափսերից մեծ ձուկ է որսացել (տ... ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորված փոխգնդապե... Հրդեհ «Հաղթանակ» թաղամասում (լուսանկարներ) Յոգայի մարզուհիների աստվածային գեղեցկությունը... Սերժ Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել Հայտնի է ամենամիայնակ տղամարդկանց քաղաքի անու...

Նախարարն ընդունել է Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի (PACC) գլխավոր տնօրեն Վիկտոր Մյակոնկովին և 1-ին փոխնախագահ Լեոնիդ Ժեստյաննիկովին:

Նախարարը ներկայացրել է մեր երկրում գործող մարզական կառույցների վերանորոգման, ինչպես նաև նոր մարզասրահների, մարզադահլիճների և մարզական համալիրների կառուցման իրավիճակը: «Ես հպարտությամբ կարող եմ խոսել նոր կառուցված Օլիմպավանի մասին, որը եզակի մարզական կառույց է և որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տարբեր մարզաձևերով մարզվելու համար»,- ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ համագործակցությունը «PACC»-ի հետ հնարավորություն կտա ռուսական փորձը կիրառել հետագայում մարզական կառույցների նախագծման և շահագործման գործում. «Մեզ հետաքրքիր կլինի նաև մարզադպրոցների և հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորագման վերաբերյալ ձեր փորձագիտական կարծիքը»,- հավելել է Հ. Ռոստոմյանը:

Ներկայացնելով Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի գործունեությունը Վիկտոր Մյակոնկովը տեղեկացրել է, որ «PACC»-ն իրականացնում է մարզական կառույցների նախագծման և շահագործման նորմատիվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ, մարզական կառույցների կառավարման խորհրդատվություն, պատրաստում և հրատարակում է համապատասխան գրականություն և մասնագիտական ձեռնարկներ, զբաղվում է այս ոլորտում կադրերի պատրաստմամբ և այլն:

Կողմերը պայմանավորվել են որպես համագործակցության սկիզբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպել կուրսեր՝ բուհի ուսանողների համար: «Վստահ եմ, որ մարզական կառույցների ապագա կառավարիչների գիտելիքները հնարավորություն կտան լավագույնս կառավարել ինչպես արդեն գործող, այնպես էլ նորակառույց մարզական կառույցները և համալիրները»,- ասել է նախարարը:

դիտվել է 161 անգամ
loading...
Ավազակային հարձակում՝ Արագածոտնում. հարուցվել... Գումարտակային մարտավարական զորավարժություն՝ Ա... Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է... Նյու Յորքում 14-ամյա աղջիկը դուրս է սահել գոր... Հայաստանի ԱԳՆ-ն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հ... Գիտնականները բացատրել են ԽՍՀՄ-ի շփոթություն ա... Սպասենք պարսիկների կողմից առաջին քայլին Վթարային ջրանջատում Սիսիանում Չինացի երեխան համառորեն պայքարում է քնի դեմ. ... Վրաստան-ԵՏՄ ճանապարհն անցնում է Հայաստանով Արտակարգ դեպք Եղեգնաձորում. 65-ամյա կինը բենզ... Ավտրալիայում Ջոնի Դեփին նոր մեղադրանք են առաջ... Սպանություն Մարտունիում. նոր մանրամասներ (տես... Աշխարհի թոփ 5 առեղծվածային մարդիկ (տեսանյութ) Անձնագրային որ գործողության դեպքում է վճարն ը... Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի ... Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակություն... «Ռազմական կանացի» Մելանյա Թրամփի նոր կերպարը՝... Իսրայելի ցինիկ վերաբերմունքը Հայաստանի նկատմա... Փոքրիկ տղան իր չափսերից մեծ ձուկ է որսացել (տ... ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորված փոխգնդապե... Հրդեհ «Հաղթանակ» թաղամասում (լուսանկարներ) Յոգայի մարզուհիների աստվածային գեղեցկությունը... Սերժ Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել Հայտնի է ամենամիայնակ տղամարդկանց քաղաքի անու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan