Նոր մանրամասներ Ադրբեջանի կողմից «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի գնդակոծությունից
«Շանթ» հեռուստաընկերությունից «Operativ.am»-ին հայտնեցին, որ Դավիթ Աթոյանի վիճակը այս պահին կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է Ստեփանակերտում, սակայն բացառված չէ, որ Երևան տեղափոխելու անհրաժեշտություն լինի:
Դեպքի ժամանակ նկարահանող ողջ անձնակազմը մեքենայի մեջ է եղել: Ադրբեջանական կողմը մեքենան գնդակոծել է տարբեր տրամաչափի զինատեսակներից:
Անձնակազմը պահպանել է անվտանգության կանոնները և համապատասխան զրահաբաջկոններով է եղել, այդ իսկ պատճառով անդառնալի կորուստներ չեն եղել, սակայն այդ տրամաչափի զինատեսակի դեպքում և' մեքենան, և' անձնակազմը որոշակի վնասվածքներ ստացել են:
Օպերատորից բացի նկարահանող խմբի մյուս անդամներն էլ են վիրավորումներ ստացել, սակայն նրանց հոսպիտալացնելու կարիք չի եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության է ենթարկվել: