Մայիսի 2-ից 6-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2231 դիմում և գրություն. ՀԿԾ
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 2-ից 6-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2231 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 316 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 22 բողոքի:
2017 թվականի մայիսի 2-ից 6-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2360 քաղաքացի: