Որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաև քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն:
«ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգուցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչի հաշվին են պատրաստվում օպտիմալացման գնալ, վերջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայությունը աշխատի, դատապարտյալների և կալանավորների մասով փոփոխություններ լինեն, և նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն' դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: