Ժամկետային առումով տարբերություն կա՞ արդյոք՝ անձնագիրը ստանում եք Երևանում, թե մարզերում
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե անձնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական են և քաղաքացին հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, հին նմուշի անձնագիր ստանալու ժամկետը 5-րդ աշխատանքային օրն է, անկախ նրանից քաղաքացին դիմումը ներկայացրել է Երևանում, թե մարզերում:
Հին նմուշի անձնագիրը կորցնելու դեպքում նորը ստանալու դիմում ներկայացնելիս անձնագիրը տրվում է 10-րդ աշխատանքային օրը:
Հ.Գ.Շատ դեպքերում քաղաքացիների մոտ կա այն թյուր կարծիքը, թե Երևանում անձնագիր ստանալու ժամկետն այլ է, իսկ մարզերում այլ, այն պատճառով, որ այն տպագրվում է Երևանում և առաքվում մարզեր»: