Հայաստանը 3 երկրների հետ աջակցել է Ռուսաստանի դիրքորոշմանը ՎԶԵԲ-ի հետ վեճում
Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոնղոլիան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարների նիստի քվեարկության ընթացքում աջակցել են Ռուսաստանի դիրքորոշմանը, որը բանկի հրաժարումը Ռուսաստանի Դաշնությունում ներդրումներ անելուց համարում է բանկի կանոնադրության խատում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բաժնետերերը 2014 թվականի հուլիսին որոշում են ընդունել ՌԴ-ում նոր ծրագրերի ներդրումեր անելու գործնթացը «սառեցնելու մասին»: Ռուսաստանը Կիպրոսում տեղի ունեցած նիստի ժամանակ արծարծել է ռուսական ծրագրերը ֆինանսավորելուց հրաժարվելու անօրինականության մասին: Սակայն մեծամասնությունը քվեարկել է նրա օգտին, որ որոշումը օրինական ճանաչվի:
«Շատ կարևոր է, որ մեծ քանակությամբ երկրներ զերծ են մնացել քվեարկելուց: Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոնղոլիան աջակցել են ՌԴ-ի դիրքորոշումը»,- նշել է նիստի մասնակիցը: