Միգուցե որոշ մարդկանց պետք էր, որ Վահան Շիրխանյանի դատավարությունը հետաձգվի. փաստաբան
Այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը խոսելով Վահան Շիրխանյանի գործից, նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել իրենց անհասկանալի պատճառներով:
«Փոխանակ ընդամենը մի սայլակ գտնեն, որ նրան բերեն դատարան, որոշվեց անիմաստ փորձաքննություն նշանակել: Միգուցե որոշ մարդկանց պետք էր, որ դատավարությունը ձգձգվի: Շիրխանյանը ցանկանում էր վիճարկել ոչ թե այն հարցը, թե ի վիճակի՞ է մասնակցել դատավարություններին, այլ այն, թե ինչպես պետք է հասնի դատարան: Դատավարությանը նրա մասնակցելու հարց մեր կողմից երբեք չէր բարձրացվել: Մեր կողմից բարձրացվել է այն հարցը, որ Շիրխանյանը չի կարողանում գալ, հասնել դատարան»,- նշեց Հայկ Ալումյանը:
Վերջում փաստաբանը տեղեկացրեց, որ փորձագիտական հանձնաժողովի անդամները հետազոտել են ինչպես Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, այնպես էլ նրան՝ անձամբ՝ ապարատային հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Հետազոտությունների պատասխաները հայտնի կլինեն ավելի ուշ: «Այժմ սպասում ենք հանձնաժողովի նիստի օրվան»,- ասաց նա: