ՀՀ ՄԻՊ մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի Զոհրապ Եգանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: Նման հայտարարություն է տարածել Զոհրապ Եգանյանը՝ նշելով.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է: Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»: